ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2018 թվականի N 470-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասը և վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Կառավարությունը որոշում է.
Փաստել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 23
Երևան