Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ-ՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-03-07-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 փետրվարի 2018 թվականի N 7

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,570,000 դրամը` մինչև 2141.5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի և սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուներ ձեռք բերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` նշված սերմացուների բեռնաթափման, բարձման, փոխադրման, աշխատողների գործուղման և այլ ծախսերի համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թ.

փետրվարի 22-ի նիստի N 7

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։