Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 փետրվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2004 թվականի N 116-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 8,2 հեկտար հողերը փոխադրել`

ա) 6,7 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 5 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 1,7 հեկտար այլ հողեր` հասարակական կառուցապատման համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` մարզադաշտ կառուցելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. փետրվարի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 5-ի N 116-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Տարե-

թիվը Հողերի կատեգորիան

(նպատակային

նշանակությունը) Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ այլ հողեր

2004 թ. Գյուղատնտեսական

նշանակության

Գ

Բնակավայրերի, այդ թվում՝

հասարակական կառուցապատման Բ 6.7 5.0 1.7

Հ 1.7 1.7

Արդյունաբերության և

ընդերքօգտագործման

Ա

Էներգետիկայի, տրանսպորտի,

կապի և կոմունալ ենթակառուցվածքների

օբյեկտների

Կ

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող

տարածքներ

Պ

1.5

1.5

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 8.2 6.5 1.7

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։