Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 10

գործել է մինչև 2024-03-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը

1. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)

2. (1-4-րդ պարբերություններն ուժը կորցրել են 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)

Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2017 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելն այն անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1996 թվականի հունվարի 22-ի թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի (այսուհետ՝ Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենք) հիման վրա, իրականացվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

3. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված ռեզիդենտների, ինչպես նաև այն անձանց համար, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների ցանկը, որոնց տրվում է օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ անկախ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է, եթե նման ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

4. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված առանձին ռեզիդենտների, ինչպես նաև այն առանձին անձանց նկատմամբ, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի հետ կապված սահմանափակումներ, որոնք կարող են ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ, այդ թվում՝ եթե այդ ապրանքների բացթողումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացած քանակներով և այնպիսի պայմաններով, որ այն զգալի տնտեսական վնաս է հասցնում Մաքսային միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ նման վնաս հասցնելու վտանգ է ստեղծում: Նշված սահմանափակումների սահմանման վերաբերյալ որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային սահմաններից դուրս:

5. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)

6. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)

(10-րդ հոդվածը խմբ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրությամբ, փոփ. 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։