Հոդված 9
Հոդված 9
ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները
1. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
2. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Մաքսային միության մաքսային տարածքի մի մասը:
3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:
4. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Մաքսային միության մաքսային սահմանը:
5. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
6. ԱՏԳ-ի տարածքում կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ Մաքսային միության ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:
7. (կետն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
(հոդվածը փոփ. 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)