Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ-ՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-03-15-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

6 մարտի 2018 թվականի N 9

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ՝

1) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Պատասխանատու կատարող հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) համակարգել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 15

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։