Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-03-08-ից մինչև 2018-08-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-08-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2017 թվականի N 38-Ա

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 38-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Թունյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Մ. Սայադյան - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Շագաֆյան - «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»

հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բեժանյան - «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Կլեկչյան - «Բետոն» երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրական ձեռնարկության ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Փ. Ալոյան - Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Միլիտոնյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վ. Բաղդասարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Վ. Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Հ. Ղազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ս. Ապրեսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Ս. Աղաջանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Մ. Շահվերդյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Հովհաննիսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Դավթյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Աղաջանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Ստեփանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Լ. Կարապետյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 07.03.18 N 223-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։