Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումն է կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով և 387-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման նպատակով.».
2) 6-րդ կետը «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «4-րդ,» բառով.
3) 19-րդ կետի «բ» ենթակետը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով.
4) 28-րդ կետի «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման», 29-րդ կետի «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով.
5) 30-րդ կետը «գործարար հարաբերությունն է,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը,» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով.
«33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.».
7) 37-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ կետով.
«42) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:»։