Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման մաքսային մարմինների և հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով, ինչպես նաև սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գույքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման)՝ օրենքով սահմանված իրավասություն, այդ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը՝ օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է։».
3) 3-րդ և 5-րդ մասերից հանել «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված» բառերին հաջորդող «` ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը.
4) 6-րդ մասից հանել «սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝» բառերը.
5) 6-րդ մասը «և տրամադրում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված» բառերով.
6) 9-րդ մասը «ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման» բառերով։