Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 3-րդ կետի «դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով.
«2.1) Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առնվազն հինգ տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են համապատասխանաբար դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով.
2.2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
2.3) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.»,
դ. 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները,» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը,» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնուղղ.:»: