Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2018 թվականի N 280-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-10-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 21-ի N 280-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը

1 2 3 4 5 6

1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մաս

2. «Որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս

3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն 2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մաս, 116-րդ հոդվածի 1-ին մաս և 118-րդ հոդվածի 4-րդ մաս

4. «Երեխա որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մաս

5. «18 տարին լրացած անձի որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մաս

6. «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և վերապատրաստման, ինչպես նաև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասեր, 137.1-ին հոդվածի 7-րդ մաս,

139.1-ին հոդվածի 8-րդ մաս, 140-րդ հոդվածի

1-ին մաս

7. «18-23 տարեկան անձանց նկատմամբ՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մաս

8. «Այն հիվանդությունների ցանկը սահմանելու մասին, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և 130-րդ հոդվածի

1-ին մասի 8-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։