ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 293-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ.3, որպես անդրսահմանային ջրամբար:».
2) N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ջրային ռեսուրսները, մլն մ.3 Գետավազան Ախուրյանի ՋԿՏ
Ախուրյան Մեծամոր
Օգտագործելի ջրային ռեսուրսներ
Գետային հոսքը 506,2 1786,7 2292,9
A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները 102,9 792,5 895,4
Ընդամենը 609.1 2579.2 3188,3
Ռազմավարական ջրային պաշար
Բնական լճերի ծավալի 1/3 մասը 0,005 0,003 0,008
Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը 5,382 1,34 6,726
C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները 35,1 - 35,1
Ընդամենը 40,49 1,343 41,83
Ազգային ջրային պաշար
Գետերի էկոլոգիական թողքը 194,5 106,0 300,5
Բնական լճերի ծավալի 2/3 մասը 0,009 0,006 0,015
Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը 2,693 0,67 3,363
Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը 18,0 - 18,0
Ձնաբծեր և ֆիոնների դաշտերը 1,05 0,02 1,07
C2 կարգով հաստատված պաշարները կամ խորքային հոսքը 56,1 143,52 199,62
Ընդամենը 272.35 250.22 522,57
».
3) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, նոր հորատանցքի հորատման ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, իսկ ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:
15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ձկնաբուծության զարգացման ծրագրերի:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետով.
«17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:».
5) N 3 աղյուսակի 3-րդ կետի 1-ին սյունակը «մինչև» բառից հետո լրացնել «նախկին» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 23
Երևան