Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-09-ից մինչև 2019-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 22. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը

գործել է մինչև 2019-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 22. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը

1. Օրենսդրության պաշտոնական թարգմանությունը հայերենից օտար լեզու իրականացնում է նախարարությունը:

2. Պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:

3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:

4. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։