Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-11-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Պարտադիր բժշկական հետազոտությունը

գործել է մինչև 2000-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 11. Պարտադիր բժշկական հետազոտությունը

Պարտադիր բժշկական հետազոտության ենթակա են`

ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.

բ) աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները.

գ) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

դ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք.

ե) հղի կանայք.

զ) ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները.

է) թմրամոլները.

ը) երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողական, գործնական և մասնավոր ուղևորություններից վերադարձող անձինք:

Պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարված անձինք չեն կարող լինել արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորներ:

Բուժհաստատություններում աշխատանքի ընդունվող անձինք նախազգուշացվում են իրենց` ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտության ենթարկելու մասին:

Աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքում փոխադրվում են այլ աշխատանքի կամ ազատվում են աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պարտադիր բժշկական հետազոտության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։