Հոդված 12. ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում
Հոդված 12. ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է
ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
բ) կրճատված աշխատանքային օր.
գ) լրացուցիչ վարձատրություն.
դ) լրացուցիչ արձակուրդ:
Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական ձեռնարկությունների տնօրինությունները պարտավոր են ապահովել բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ և պայմաններ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից սահմանված կարգով: