Գլուխ 4 · ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները
Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները
ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`
ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ: