Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-11-18-ից մինչև 2009-07-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը

գործել է մինչև 2009-07-14Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը

ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով: ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:

(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։