Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-20-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները

գործել է մինչև 2017-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները

ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`

ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.

բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.

գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.

ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:

ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։