Հոդված 39. Գլխավոր քարտուղարը
Հոդված 39. Գլխավոր քարտուղարը
1. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:
2. Համապատասխան մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման պատասխանատուն գլխավոր քարտուղարն է:
3. Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
4. Սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը:
5. Անվտանգության խորհրդի գրասենյակում սույն օրենքով սահմանված` գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները՝ վարչապետը:
5.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը:
6. Այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասերով, 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի օրենքով նախատեսված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-324-Ն)
(21.01.20 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.26 ՀՕ-324-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)