Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-17-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 5. Քաղաքական պաշտոնները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 5. Քաղաքական պաշտոնները

1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

2. Պետական քաղաքական պաշտոններն են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների պաշտոնները:

3. Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։

5. Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ:

6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։