Գլուխ 7 · ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Հոդված 45. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները
Հոդված 45. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները
1. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները՝
1) քննում և լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.
2) հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին: