Հոդված 11. Քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
Հոդված 11. Քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
(վերնագիրը խմբ. 12.06.24 ՀՕ-295-Ն)
1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
2. Տեխնիկական սպասարկումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունն է:
3. Քաղաքացիական աշխատանք կատարող անձի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 12.06.24 ՀՕ-295-Ն)