Հոդված 15. Հաստիքների առավելագույն քանակը, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը
Հոդված 15. Հաստիքների առավելագույն քանակը, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը
1. Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակ և համայնքային ծառայություն ունեն պաշտոնների անվանացանկ:
3. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր):
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում` քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:
5. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց համար նախատեսված քանակից ավելի հաստիքներ չեն կարող ունենալ, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
6. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: