Գլուխ 5 · ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 21. Բարեվարքության համակարգի տարրերը
Հոդված 21. Բարեվարքության համակարգի տարրերը
1. Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:
(21-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-540-Ն)
(07.12.22 ՀՕ-540-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)