Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-02-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 3. «Ռեգիստր» հասկացությունը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. «Ռեգիստր» հասկացությունը

Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

(3-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-26-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-90-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։