Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-04-13-ից մինչև 2022-05-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-04Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

12 հուլիսի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204178

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հուլիսի 2004 թ.

ք. Երևան թիվ 100-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

Դ. Հարությունյան

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2004 թ. հուլիսի 12-ի

թիվ 100-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:

2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից հետո անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:

3. Արտաժամյա ծառայության (աշխատանքի) վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի (բաժնի պետ, վարչության պետ) կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Գլխավոր հարկադիր կատարողի հաստատմանը: Հաստատումից հետո այն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն` համապատասխան հաշվարկներ և վճարումներ կատարելու համար:

4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելում օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 22.03.18 N 116-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)

(հավելվածը փոփ. 22.03.18 N 116-Ն)

Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։