Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Փոխվարչապետը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 8. Փոխվարչապետը

1. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

2. Կառավարության գործունեության՝ իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն են:

3. Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն:

4. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:

4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածներն ստորագրում է փոխվարչապետը:

5. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում՝ իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

6. Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:

7. Փոխվարչապետն ունի գրասենյակ, որն ապահովում է փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը:

(8-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն, 01.07.21 ՀՕ-300-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-591-Ն)

(23.12.22 ՀՕ-591-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։