Գլուխ 5 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 17. Կառավարության անդամի բնակարանային պայմանների ապահովումը
Հոդված 17. Կառավարության անդամի բնակարանային պայմանների ապահովումը
1. Կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված Կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը: