Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը
1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով և չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով` օրենքով սահմանված կարգով:»: