Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.

դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։