Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները` կառավարման խորհրդի միջոցով։».
2) 2-րդ մասում`
ա. հանել «կամ նրա որոշմամբ` համապատասխան տեղակալը» բառերը,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով,
գ. «կառավարման մարմնի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով.
3) 3-րդ մասի «տեսչական մարմինն» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ)» բառերով, «մինչև երեք» բառերը` «երկու» բառով, իսկ «մեկ անգամ» բառերը հանել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ`
1) խորհրդի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի նիստերին.
2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը.
3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին.
4) համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում:».
5) 4-րդ մասի «նախագահում են» բառերը փոխարինել «կարող են նախագահել» բառերով, իսկ «հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ» բառերը` «վարչապետի որոշմամբ» բառերով.
6) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհրդի նիստերը հրապարակային են և հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:».
7) 7-րդ մասում`
ա. լրացնել 1.1-ին կետով.
«1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.»: