Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին և ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.».
3) 7-րդ կետի «կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-17-րդ կետերով․
«15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.
16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ և նորմեր.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ։»: