Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 9.

Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոններն աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորև նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության պետ,

բ. քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

գ. քրեակատարողական ծառայության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ծառայության բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

գ. քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

դ. քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության երրորդ կարգի մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

դ. քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

ե. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։