Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
3) արդարադատության առաջին դասի խորհրդական.
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
6) առաջին դասի խորհրդական.
7) երկրորդ դասի խորհրդական.
8) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայությունից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»: