Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Հարկային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
3. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված նորմերը:
(18-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)