Հոդված 8. Հարկային մարմնի համակարգը
Հոդված 8. Հարկային մարմնի համակարգը
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)
1. Հարկային մարմնի համակարգը ներառում է վերադաս հարկային մարմինը, հարկային մարմնի հարկային տեսչությունները (այսուհետ՝ նաև հարկային մարմիններ) և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումները:
2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
6. Հարկային մարմնի և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև հարկային մարմնի համակարգի հաստիքների թվաքանակը՝ ըստ համակարգի հարկային ծառայողների, քաղաքացիական ծառայողների և վարչատեխնիկական աշխատողների, հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)