Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

1. Հարկային մարմինը պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների իրավունքներն ու օրինական շահերը.

2) իրականացնել հսկողություն հարկային օրենսդրության, պետական տուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների ու դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

3) հանցագործության հատկանիշներով հարկային օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.

4) իրականացնել հարկ վճարողների հաշվառումը.

5) հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ, տեղեկացնել հարկ վճարողներին գործող հարկերի և պարտադիր այլ վճարների մասին:

Գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադրումներին հարկային մարմնի սահմանած կարգով տրվում է համապատասխան պարզաբանում.

6) իրականացնել օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցումը (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը).

7) պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) սահմանված ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած բողոքը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության) դեմ և ընդունված որոշման մասին տեղյակ պահել հարկ վճարողին.

9) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ:

2. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կրում է նաև այլ պարտականություններ:

(10-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-29-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։