Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից կամ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից, հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, ընդ որում, հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար՝ 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարկային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն հարկային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը հարկային ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ, բացառությամբ մրցույթով առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր` փորձաշրջանի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

3.1. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:

4. Հարկային մարմնի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հարկային մարմնի ղեկավարի տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Վերադաս հարկային մարմնի վարչության պետին և հարկային տեսչության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

5. Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։