Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս հարկային մարմնի ղեկավարը:
2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:
(17-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն)