Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 344-Ա

«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ 101000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, սույն որոշման հավելվածում նշված լազերային բյուրեղների աճեցման սարքերը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների` սահմանված կարգով հանձնում-ընդունումը, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 344-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Լազերային Տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող սարքավորումներԻ

NN

ը/կ Սարքավորման անվանումը Քանակը Արտադրման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ1 1 1992 թ. 12 000 000

2. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ2 1 1992 թ. 11 000 000

3. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ3 1 1992 թ. 22 000 000

4. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ4 1 1992 թ. 11 000 000

5. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ5 1 1992 թ. 11 000 000

6. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ6 1 1992 թ. 8 000 000

7. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ7 1 1992 թ. 10 000 000

8. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ8 1 1992 թ. 10 000 000

9. Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ9 1 1992 թ. 6 000 000

Ընդամենը 9 101 000 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։