ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 299-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում տեղակայված մարզական համալիրում գտնվող՝ 7,017,110.13 դրամ սկզբնական արժեքով, 1,487,693.70 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետու-թյան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ հաշվառումից հանելու, հաշվառելու և պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մարտի 22-ի N 299-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Տարեթիվը Քանակը Գինը
(դրամ) Սկզբնական
արժեքը
(դրամ) Կուտակված մաշվածությունը (դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. ԳԱԶ-31105 սեդան ավտոմեքենա հատ 2015 թ. 1 4295000 4295000.00 4295000.00 0.00
2. Տեսախցիկ DS-2CD2420F-I հատ 2016 թ. 3 68333.33 204999.99 67120.98 137879.01
3. Տեսախցիկ DS-2CD2020F-I հատ 2016 թ. 3 72500 217500.00 71213.70 146286.30
4. Ցանցային բաժանարար JG537A HP 1910-8-PoE+Switch հատ 2016 թ. 1 179166.67 179166.67 58662.64 120504.03
5. Տեսագրող սարք DS-7608NI-E2+HDD seagate 2TB 64mbx2 հատ 2016 թ. 1 166666.67 166666.67 54569.89 112096.78
6. Թվային ընդունող և ձայնագրող սարք «Հիկվիժիոն» հատ 2016 թ. 1 40000 40000.00 8064.52 31935.48
7. Տեսախցիկ «Հիկվիժիոն» հատ 2016 թ. 4 35000 140000.00 28225.80 111774.20
8. Տեսախցիկ «Հիկվիժիոն» հատ 2016 թ. 2 20000 40000.00 8064.52 31935.48
9. Մոնիթոր LED 20 AQC 2043F հատ 2012 թ. 2 52500 105000.00 105000.00 0.00
10. Շարժական աթոռ հատ 2012 թ. 6 26462.8 158776.80 158776.80 0.00
11. Դրսի ցուցանակ Մարզական համալիր հատ 2015 թ. 1 980000 980000.00 476301.08 503698.92
12. Պատի ցուցանակ հատ 2015 թ. 2 95000 190000.00 92344.08 97655.92
13. Ցուցանակ հատ 2016 թ. 2 95000 190000.00 65233.34 124766.66
14. Բենզինային խոտհնձիչ 4HP հատ 2016 թ. 1 110000 110000.00 40839.08 69160.92
Ընդամենը 30 7017110.13 5529416.43 1487693.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան