Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2018 թվականի N 309-Ա

ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ չինական «Տայկայ Գրուպ»-ի արտադրանքին ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հմայակի Հարությունյանի՝ 2018 թվականի մարտի 26-30-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Տայան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Հմայակի Հարությունյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։