Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2017-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 23. Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

գործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:

2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի 1 տեղակալ, 2 դատախազ և Հանրապետության Նախագահի կողմից 3 տարի ժամկետով նշանակվող 4 իրավաբան անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

3. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ, 4 իրավաբան գիտնական: Հանձնաժողովի անդամներին նշանակում է գլխավոր դատախազը՝ 3 տարի ժամանակով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

4. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։