Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 21. Սահմանադրական դատավարության իրականացումը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա
Հոդված 21. Սահմանադրական դատավարության իրականացումը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա
Սահմանադրական դատարանը պարտավոր է անաչառ կերպով ապահովել, որպեսզի կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն: