Հոդված 37. Գործը դատաքննության նախապատրաստելը
Հոդված 37. Գործը դատաքննության նախապատրաստելը
1. Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։
2. Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ:
Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով սահմանադրական դատարանն իր կանոնակարգով կարող է սահմանել սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված նյութերն ուղարկելու ավելի սեղմ ժամկետներ:
3. Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է սահմանադրական դատարանի աշխատակազմը` սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված ժամկետներում։
(37-րդ հոդվածը փոփ. 25.05.16 N 58-Ն)