Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-09-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 69. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 69. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:

2. Անհատական դիմումները կարող են ներկայացվել ինչպես Ազգային ժողովի ընդունած, այնպես էլ հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների սահմանադրականության վերաբերյալ:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը` իր ընդունած օրենքների առնչությամբ:

Հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ նույնպես ներգրավվում է Ազգային ժողովը, իսկ որպես հարակից պատասխանող` սահմանադրական դատարանի որոշմամբ կարող է ներգրավվել կառավարությունը, եթե նա է ներկայացրել տվյալ օրենքը հանրաքվեի դնելու առաջարկը:

4. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ:

5. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

6. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի, կայացվում է սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով, որը որոշում է ընդունում սահմանադրական դատարանի անունից: Դատական կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով:

7. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

8. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում դիմումը քննության ընդունելու հարցը սահմանադրական դատարանը վերստին քննում և լուծում է ամբողջ կազմով, իսկ այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

9. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված ժամկետներում:

10. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:

11. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-17-րդ մասերի կանոնները:

12. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

13. Սույն հոդվածի 12-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:

(69-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.10.11 ՀՕ-268-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։