Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-21-ից մինչև 2013-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 64. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

գործել է մինչև 2013-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 64. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

1. Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին անհրաժեշտ տվյալներ.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն` դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում` նաև այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին.

9.1) սույն օրենքի 10-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին.

9.2) սույն օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի 1.1-ին կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը.

10) որոշման կամ եզրակացության վերջնական լինելու մասին նշումը.

11) որոշման՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին կամ սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին նշումը:

2. Սահմանադրական դատարանի` գործով ըստ էության ընդունված որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է նիստը նախագահողը:

(64-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.10.11 ՀՕ-268-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։