Գլուխ 4 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20
Հոդված 20.
Վերահսկիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը
1. Վերահսկիչ պալատն իր տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, եզրակացությունները վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով, դրանց մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում:
2. Վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ընթացիկ հաշվետվության վերանայման մասին տեղեկատվությունը վերահսկիչ պալատի նախագահը տասնօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում: