Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ
Հոդված 28
Հոդված 28.
Վերահսկիչ պալատում պետական ծառայությունը
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությունը վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում վերահսկիչ պալատի խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով վերահսկիչ պալատում կազմակերպվող մասնագիտական գործունեություն է:
2. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությանը վերաբերող սույն օրենքով չնախատեսված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ: