ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2018 թվականի N 77-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմից ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները, ինչպես նաև շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը.
2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, տեղադրման, սպասարկման և շահագործման ծառայությունների ձեռքբերումն ու մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրերի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սեբաստիայի փող., 7, գրանցման համարը՝ 290.210.03401):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում՝
1) ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի հունիսի 22-ին կնքված՝ Երևան քաղաքի Թամանցիների 73 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 48/009 և Սեբաստիայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 47/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի կնքումը.
2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
5. Սահմանել, որ՝
1) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ անշարժ գույքն ամրացվելու է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 3 հավելվածի.
2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 1-ի N 77-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՑՈՒՑԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN
ը/կ Վարչական շրջանը Ճանապարհային նշանները Լուսացուցային օբյեկտները
քանակը
(հատ) հաշվեկշռային արժեքը
(դրամ) քանակը
(հատ) հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Աջափնյակ 655 3,832,782 23 29,945,004
2. Շենգավիթ 1,156 6,764,421 29 70,463,556
3. Մալաթիա-Սեբաստիա 767 4,488,158 17 38,237,822
4. Դավթաշեն 317 1,854,949 4 2,664,242
5. Նորք-Մարաշ 145 848,478 4 1,335,156
6. Քանաքեռ-Զեյթուն 770 4,505,713 9 11,288,403
7. Նոր Նորք 1,298 7,595,345 14 21,634,932
8. Կենտրոն 3,903 22,838,700 75 126,132,258
9. Արաբկիր 1,635 9,567,326 39 73,109,740
10. Էրեբունի 1,144 6,694,202 25 67,249,205
11. Ավան 663 3,879,599 10 16,988,448
12. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 302-Ա)
Ընդամենը 12,453 72,869,673 249 459048766
(հավելվածը փոփ. 22.03.18 N 302-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 1-ի N 77-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1 2 3 4
Տրանսպորտային միջոցներ
1. Գազ 31-029 1 0
2. Իժ 27-15 2 0
3. Երազ 262B 1 0
4. Գազ 53 ԱՊ-17 5 0
5. Գազ 53 ԱԴԵ 18Ա 1 0
6. Գազ 31-02 -583 1 0
7. Գազ 27-05 414 3 7,900,000
Ընդամենը 14 7,900,000
Համակարգչային և գրասենյակային
տեխնիկա
1. Հեռուստացույց 1 0
2. Տպիչ xerօx PHSR 3117 MT 1 0
3. Հեռուստացույց Պանասոնիկ 1 0
4. Սառնարան 1 0
5. Սառնարան 1 0
6. Բազմաֆունկցիոնալ սարք 1 0
7. Օդորակիչ 1 0
8. Համակարգիչ LCA/MB ASՍS մոնիթոր 1 0
9. Մոնիթոր 1 0
10. Տպիչ 1 0
11. Համակարգիչ ESPRIMՕ լրակազմ 1 0
12. Մոնիթոր 1 0
13. Համակարգիչ DBD R W 1 0
14. Մոնիթոր 1 0
15. Համակարգիչ DBD R W 1 0
16. Մոնիթոր 1 0
17. Համակարգիչ ՊԵՆՏԻՈՒՄ մոնիթոր 1 0
18. Համակարգիչ և այլ աքսեսուարներ, մոնիթոր 1 0
19. Մոնիթոր 1 0
20. Համակարգիչ LCA/MB ASՍS մոնիթոր 1 0
21. Մոնիթոր 1 0
22. Համակարգիչ ESPRIMՕ լրակազմ 1 0
23. Մոնիթոր 1 0
24. Մոնիթոր 1 0
25. Մոնիթոր 1 0
26. Համակարգիչ 1 0
27. Մոնիթոր 1 0
28. Skaոer Xserօx 1 0
29. Համակարգիչ 1 0
30. Տպիչ 1 0
31. Մոնիթոր 6 0
32. Տպիչ LBP 30103 1 0
33. Տպիչ LBP 30103 1 0
34. Օդափոխիչ 1 65,000
35. Օդափոխիչ ՎՍ 1 0
36. Սառնարան 1 0
37. Տպիչ լրակազմ 1 0
38. Տպիչ 1 0
39. Տպիչ 1 0
40. Համակարգիչ 1 0
41. Տպիչ լվռ 30103 1 0
42. Ջեռուցման համակարգ 1 749,000
43. Տպիչ 1 0
44. Մետաղական պահարան 1 0
45. Մետաղական պահարան 1 0
46. Մետաղական պահարան 1 0
47. Ապագծանշիչ (բծեր հանող) 1 2,000,400
48. Ջրի ապարատ ԵՊ-410 լ 2 38,129
49. Ջրի ապարատ ԵՊ-410 լ 1 92,000
50. Մետաղական պոլկաներ 15 254,000
51. Ձևավորող հաստոց 1 1,260,000
52. Տպիչ LBP 30103 գունավոր 1 90
53. Բետոնախառնիչ 1 0
54. Օդորակիչ 2 635,040
55. Յուղ տաքացուցիչ 2 136,000
56. Կշեռք 500 կգ 1 140,000
57. Նոթբուք 1 92,900
58. Համակարգիչ 1 101,240
59. Համակարգիչ 1 120,000
60. Անվտանգության համակարգ 1 181,600
61. Օդափոխիչ 1 83,350
62. Օդափոխիչ 1 113,830
Ընդամենը 84 6,062,579
Գրասենյակային կահույք
1. Գրասեղան 1 0
2. Գրասեղան 11 0
3. Գրապահարան 1 0
4. Սեղան 1 0
5. Տնօրենի սեղան-աթոռ 1 0
6. Գրասեղան 1 0
7. Տնօրենի սեղան և աթոռ 1 0
8. Գրասենյակային սեղան 1 0
9. Սեղան՝ համակարգչի 1 0
10. Աթոռ 1 0
11. Աթոռ 1 0
12. Աթոռ 12 180,000
13. Կաշվից աթոռ 1 90,000
14. Անշարժ աթոռ 24 252,000
15. Բազկաթոռ 1 23,000
16. Կաշվից աթոռ 1 132,000
17. Գրասեղան 1 28,800
18. Գզրոց 1 0
19. Անշարժ աթոռ 3 0
20. Աթոռ 6 33,600
21. Սեղան 1 24,800
22. Ղեկավարի աթոռ 1 90,000
23. Պահարան 1 42,060
24. Փափուկ կահույք (անկյունակ) 1 255,880
25. Ամսագրի սեղան 1 22,060
26. Բազկաթոռ սվինգ 1 75,000
27. Աթոռ` ղեկավարի 1 114,700
Ընդամենը 78 1,363,900
Այլ սարքեր և սարքավորումներ
1. Անկյունային կտրող մկրատ 1 0
2. Սեղանի շաղափող հաստոց 1 0
3. Կոմբինացված մկրատ 1 0
4. Հղկող հաստոց (տաչիլո) 1 0
5. Մամլիչ 208 1 0
6. Մամլիչ 208 1 0
7. Մետաղահատող (գիլիոտին) 1 0
8. Մետաղաթերթ ծռող հաստոց 1 0
9. Փորող մկրատ 1 0
10. Ուղղահայաց շաղափող հաստոց 1 0
11. Ֆրեզերային հաստոց 1 0
12. Խառատային հաստոց 1 0
13. Կոմպրեսոր ՄԻ-10 (ստացիոնալ) 1 0
14. Կորագիծ կտրող մկրատ 1 0
15. Էլ. գեներատոր 1 360,000
16. Եռակցող ագրեգատ 1 0
18. Մեխանիկական դրոշմանիշ 1 0
20. Հոֆմանի H26 1 0
21. Պերֆորատոր սայրերով 1 0
22. Կոմպրեսոր (օդամղիչ) 1 0
24. Կտրող պլոտեր 1 67,000
26. Կոմպրեսոր 1 100,000
27. Եռակցող ագրեգատ 1 60,000
Ընդամենը 23 587,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 1-ի N 77-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Հողամասի
մակերեսը
(հա) Շենք-շինության մակերեսը (քառ. մ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Ադմինիստրատիվ մասնաշենք քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիայի համայնք, Սեբաստիայի փող., 7 0.032842 135.9 0
2. Արտադրական բազա,
այդ թվում՝ քաղ. Երևան, Շենգավիթ համայնք, Թամանցիների փող., 73 0.885082 3948.0 0
ավտոբոքսեր 457.6 0
պահակակետ, գրասենյակ 340.8 0
փայտամշակման Ա/Մ 129.5 0
ծածկոց 16.9 0
ավտոբոքսեր 636.0 0
պահեստ 423.5 0
ենթակայան 39.0 0
պահեստ Ա/Մ 1612.1 0
ճաշարան, դահլիճ 186.4 0
լողավազան 106.2 0
Ընդամենը 0.91792 4083.9 0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան